կարևոր
985 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-12 21:19

Պայթյուն Բաշինջաղյան փողոցում

Պայթյուն Բաշինջաղյան փողոցում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել:
 
Պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
 
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:
 
Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից, որը պարզվում է: