կարևոր
988 դիտում, 5 օր առաջ - 2021-09-12 20:22

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 
Ժամը 16:25-ի սահմաններում, Արգել գյուղում՝ Լուսակերտի զորամասի դիմաց, բախվել են 28-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ-2016 մակնիշի և 40-ամյա Հովհաննես Ավետիսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցներն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ  իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 17 փրկարարական ջոկատը:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ տեղեկությունների, վիրավորը 06-ի վարորդն է: