կարևոր
1897 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-12 19:53

Արդեն 1 ամիս է՝ ադրբեջանցիներն ահաբեկում են Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց նվիրած Գորիս-Կապան մայրուղով երթևեկող ՀՀ քաղաքացիներին. Արթուր Ղազինյան

Արդեն 1 ամիս է՝ ադրբեջանցիներն ահաբեկում են Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց նվիրած Գորիս-Կապան մայրուղով երթևեկող ՀՀ քաղաքացիներին. Արթուր Ղազինյան

Ապագայում հարուցվելիք քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Նախնական տեղեկություններով Հայաստանի ինքնիշխան տարածքները Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին են հանձնվել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիմքով՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով, որում առկա են ՀՀ քր. օր.-ի 299 և 308 հոդվածի երկրորդ մասի (պետական դավաճանություն և պաշտոնական լիազորությունների չարաշահում) հատկանիշներ:

Արդեն 1 ամիս է՝ ադրբեջանցիներն ահաբեկում են Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց նվիրած Գորիս-Կապան մայրուղով երթևեկող ՀՀ քաղաքացիներին, այսօր էլ արգելափակել են դավաճանաբար թշնամուն հանձնված ճանապարհով երթևեկող իրանական բեռնատար մեքենաների ազատ տեղաշարժը:

Բոլոր պետական դավաճանները պատասխան են տալու, ոչ մեկ չի պլստալու...»: