կարևոր
454 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-12 19:26

Հրդեհ Բջնի գյուղում

Հրդեհ Բջնի գյուղում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և մոտ 320 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին (այդ թվում անկած 1 հորթ և 20 հավ)։