կարևոր
586 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-12 15:14

Երեկ ՀՅԴ ՀԳՄ-ն Վանաձորում հանդիպումներ է ունեցել

Երեկ ՀՅԴ ՀԳՄ-ն Վանաձորում հանդիպումներ է ունեցել

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ՀՅԴ ՀԳՄ նեկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպեցին Լոռու մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության Լոռու մարզի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ևս մասնակցում էր հանդիպմանը:

Իշխան Սաղաթելյանը հանդիպման ժամանակ ներկայացրեց ներքաղաքական իրավիճակը, խոսվեց արտաքին քաղաքական մարտահրավերների, Արցախի ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների մասին։

Քննարկվեցին նաև առաջիկա անելիքները, հստակեցվեցին մի շարք ուղղություններով իրականացվելիք քայլերն ու ծրագրերը, ինչպես նաև հասարակությանը դրանց շուրջ համախմբելու մեխանիզմները։

ՀՅԴ ՀԳՄ անդամները առանձին հանդիպում ունեցան նաև ՀՅԴ Լոռու մարզի քաղաքային կառույցների կոմիտեների անդամների հետ: