կարևոր
688 դիտում, 4 օր առաջ - 2021-09-12 20:51

Հայաստանի հավաքականն ունի 13 մեդալ. ԱՊՀ խաղեր

Հայաստանի հավաքականն ունի 13 մեդալ. ԱՊՀ խաղեր

Կազանում անցկացվող ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանի հավաքականից նախավերջին օրը ելույթ ունեցան բադմինտոնիստները, կարատեիստները և սեղանի թենիսիստները: Այս մասին հայտնում է armsport.am-ը:

«Կարատե մարզաձևում Հայաստանի թիմը ներկայացուցչական էր՝ 4 մարզիկ, սակայն պատվո հարթակին կանգնեց միայն 60 կգ քաշային Գեղամ Նիկողոսյանը, որը բրոնզե մեդալի համար մենամարտում հաղթեց ռուս Գեորգի Բուրցևին: Ցավոք, իրենց ելույթներն առանց մեդալ ավարտեցին բադմինտոնիստները, իսկ սեղանի թենիս մարզաձևի միակ մեդալը մեր մարզիկները նվաճել էին նախօրեին:

Հայաստանի հավաքականն ունի 13 մեդալ: Պայքարի մեջ մնացել է միայն գեղարվեստական մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը»:

Հիշեցնենք, որ Հայաստանը Կազանում ընթացող ԱՊՀ առաջին խաղերում ներկայացված էր 54 մարզիկով: