կարևոր
499 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-12 10:34

Այսօր սեպտեմբերի 12-ն է. 2012 թ. այս օրը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվեց IPhone 5-ը

Այսօր սեպտեմբերի 12-ն է. 2012 թ. այս օրը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվեց IPhone 5-ը

Սեպտեմբերի 12-ը տարվա 255-րդ օրն է:

Տարվա ավարտին մնում է 110 օր:

  • Մ.թ.ա. 490 թ. – տեղի ունեցավ Մարաթոնի ճակատամարտը։
  • 1683 թ. – Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթեցին Օսմանյան Կայսրությանը։
  • 1934 թ. – Լատվիան, Լիտվան և Էստոնիան Ժնևում սրոտրագրված պայմանագրի համաձայն ձևավորեցին քաղաքական դաշինք, որն անվանվեց Բալթյան Անտանտ։
  • 1943 թ. - Բենիտո Մուսոլինին ազատ արձակվեց կալանքից։
  • 1959 թ. – տիեզերք բաց թողնվեց «Լունա-2» միջտիեզերական կայանը, այն լուսնի մակերևույթ հասած առաջին կայանն է։
  • 1959 թ. – ծնվել է Սոս Հայրապետյանը, հայ մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր։
  • 2012 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվեց IPhone 5-ը։