կարևոր
373 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-11 21:45

Ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը՝ 16:30-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ ավտոճանապարհի՝ Կանաչուտ գյուղի սկզբնամասում, ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Աբովյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Նազարյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Բերքանուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Վռամ Կարապետյանի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Վ. Նազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներին, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում: