10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Արդեն 9-րդ շաբաթն է՝ Փարիզում բողոքում են, այսպես կոչված, «առողջության անձնագրերի» եւ մի խումբ մասնագետների, օրինակ՝ բուժաշխատողների պարտադիր պատվաստման դեմ:
Այս շաբաթ ցույցերը նոր թափ են ստացել:
Աշակերտներն ու ուսանողները, ամառային արձակուրդներից հետո, վերսկսել են դասերը, ինչի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է 12 տարեկանից բարձր դեռահասներին պատվաստվել Քովիդ-19-ի դեմ: Սա ավելի է բորբոքել կրքերը: Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ հուլիսի 21-ից Ֆրանսիայում հանրային վայրեր այցելելու համար մարդիկ պետք է ցույց տան պատվաստումը հավաստող վկայական կամ թեստի բացասական պատասխան:
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները փողոց են հանել նաեւ հազարավոր ավստրիացիների: Սեպտեմբերի 15-ից Ավստրիայում գործելու են նոր կանոններ: Չպատվաստածները ստիպված կլինեն ռեսպերատոր դիմակներ կրել: Եթե վարակի տարածման տեմպերը չդանդաղեն, լոքդաուն կգործի միայն չպատվաստվածների համար:
Վիեննայի փողոցները ողողած ավստրիացիները դժգոհում են՝ կառավարությունը հասարակությանը բաժանում է խմբերի՝ պատվաստավծների ու չպատվաստավծների: Պատվաստման պահանջը զայրացրել է նաեւ շվեյցարացիներին: Լյուցեռն քաղաքում հավաքվածները պնդում են՝ պետք է իրենք որոշեն՝ ցանկանում են պատվաստվել, թե՝ ոչ:
Բողոքի ալիք է անցնում նաեւ Բեռլինով: «Ո՞ւմ է պատկանում քաղաքը», «Միասին սոցիալական պառակտման դեմ» վանկարկումներով՝ գերմանացիներն էլ դժգոհում են անհավասար եկամուտի եւ մայրաքաղաքում բնակարանների բարձր վարձավճարների դեմ: