կարևոր
1573 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-11 19:15

Ավարտվեց արագ շախմատի մրցաշարը․ Լևոն Արոնյանը զբաղեցրեց 7-րդ տեղը

Ավարտվեց արագ շախմատի մրցաշարը․ Լևոն Արոնյանը զբաղեցրեց 7-րդ տեղը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարում Լեւոն Արոնյանը գրավեց 7-րդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 4 միավոր։

Վերջին երկու տուրում հայ գրոսմայստերը ոչ ոքի խաղաց ամերիկացի Սեմ Շանքլանդի հետ եւ պարտվեց Լենիեր Դոմինգեսին, որն էլ 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում 38-ամյա հայ գրոսմայստերը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, պարտվել ռուսաստանցիներ՝ Պյոտր Սվիդլերին ու Գարի Կասպարովին, ոչ ոքի խաղացել ամերիկացիներ՝ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր, հաղթողը ստացավ 37 հազար 500 դոլար։