կարևոր
652 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-11 18:47

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ դի

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ դի

Զոհված զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 դի, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։