Արցախում 44-օրյա պատերազի հետևանքով ստեղծված իրավիճակը և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներն են քննարկվել՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսիի հանդիպման ընթացքում։
Քննարկման ժամանակ շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳՆ նախարարը բարձր է գնահատել նաև նիդեռլանդական կողմի դիրքորոշումը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ, Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձևերի ընդունումը, ինչպես նաև շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունները և ագրեսիվ հռետորաբանությունը պետք է ստանան միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը։