15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ 34-ամյա սերբ թենիսիստը կիսաեզրափակչում մրցեց Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ, 24-ամյա Ալեքսանդր Զվերեւի հետ։
3 ժամ եւ 35 րոպե տեւած պայքարում Ջոկովիչն առավելության հասավ հինգ սեթում՝ 4:6, 6:2, 6:4, 4:6, 6:2։
Եզրափակչում Ջոկովիչի մրցակիցը կլինի 25-ամյա ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։
Աշխարհի երկրորդ ռակետը 2 ժամ 3 րոպեում պարտության մատնեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին՝ 6:4, 7:5, 6:2։
Մեդվեդեւն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։
US Open-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 57,5 միլիոն դոլար է։