կարևոր
598 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-11 17:07

Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

2000 թ-ից սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է 950 000 երեխա։

• Այդ մահերի մոտ 90 տոկոսի կամ 830 հազարի պատճառը պատահական վնասվածներն են՝ կենցաղային պատահարներ, ջրահեղձություն, այրվածներ, վթարներ։
• Տանը և դրա շրջակայքում հայտնաբերված նյութերը հաճախ թունավորումների պատճառ են դառնում։ Տարեկան թունավորումից մահանում է ավելի քան 45 000 երեխա և դեռահաս, այսինքն՝ օրը շուրջ 123 երեխա։
• Ճանապարհատրանսպորտային պատահարները 10-ից 19 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառն են։ Ամեն տարի ավելի քան 260 000 երեխա մահանում է ճանապարհներին ստացած վնասվածքներից՝ օրը շուրջ 718 երեխա։ Մոտ 10 միլիոնը ստանում են ոչ մահացու վնասվածքներ։

Ամեն տարի ամբողջ աշխարհում Ազգային ընկերություններն ուսուցանում են ավելի քան 20 միլիոն մարդու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում իրականացնում է ԱՕ բոլոր դասընթացների 83 տոկոսը։