կարևոր
1738 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-11 15:55

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Միքայել Արզումանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար էր նշանակվել պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, Արցախի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո: