կարևոր
1231 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-11 15:23

Մենք չենք համարում, որ Արցախի կարգավիճակը լուծված է և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մենք չենք համարում, որ Արցախի կարգավիճակը լուծված է և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մենք, իհարկե, անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև կարծում ենք, որ բանակցությունների միջոցով հարցը պետք է կարգավորվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ Երևանն ու Բաքուն երբևէ կվերադառնա՞ն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ձևաչափ, երբ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկում:

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և մենք չենք համարում, որ Արցախի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-նշել է նա:

Դեսպանն ասել է, որ չի ուզում կողմերի անունից խոսել, բայց հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։

«Միացյալ Նահանգները որոշակի ջանքեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել են։ Լիահույս ենք, որ կգանք մի կետ, երբ բոլոր գերիները կվերադառնան», - ասել է դեսպանը։

Հարցին՝ երկխոսության նախադրյալներ տեսնու՞մ է ԱՄՆ-ն, Թրեյսին արձագանքել է.

Դիտարկմանը, թե ՀՀ ՄԻՊ-ը զեկույցը Ադրբեջանում հայ գերիների սպանությունների, խոշտանգումների վերաբերյալ զեկույց է ներկայացրել, և որն է Թրեյսիի դիրքորոշումը, վերջինս արձագանքեց.

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և բոլոր անհատներին հարգել մարդու հիմնարար իրավունքները: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի ու այլ աղբյուրներից ստացված զեկույցներին, մենք ուշադիր հետևում ենք բոլոր նմանատիպ դրսևորումներին, շարունակելու ենք հետևել և համագործակցել բոլոր կողմերի հետ՝ նրանց կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար»,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: