կարևոր
760 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-11 14:40

Վարդենիսում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վարդենիսում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ զինծառայողի ընտանիքը դիմել է Կարմիր Խաչին և չի հաստատվել զինծառայողի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը։

Զինվորի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ զորամասն ինքնակամ լքելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում էր Վարդենիսում, որի գտնվելու վայրն արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ հայտնի չէ։