կարևոր
1966 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-11 14:26

Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա

Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու Ռուսաստանի մայրաքաղաք եւ հանդիպումներ անցկացնելու՝ քաղաքական 2 միավորի գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հատնել է, որ ընդունել են հրավերը, եւ արդեն գալիք շաբաթվա վերջին նա ծրագրում է մեկնել Մոսկվա՝ այդ հանդիպումներին մասնակցելու համար:

«Այդ հանդիպումների անցկացումը կարևոր նշանակություն ունի, ինչպես երկու քաղաքական միավորի միջև կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում»,-նշել է Միկոյանը: