կարևոր
301 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-11 13:42

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ:

Աշխատանքային գործունեություն

Ռաֆայել Զաքարյանը 2016-2018թթ․ եղել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչություն՝ գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ: 2018-2019թթ․ նշանակվել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերություն՝  հարկային խորհրդատու:

2019թ․ փետրվարի 12-ից նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2020թ. մայիսի 5-ից հոկտեմբերի 5-ը կատարել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները: