կարևոր
781 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-11 19:45

Խոշոր հրդեհ Մալիշկա գյուղում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Մալիշկա գյուղում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։43-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 01:55-ին: Այրվել է տան տանիքային ծածկի մոտ 10 քմ հատվածը՝ մասամբ, տանը կից անասնագոմի տանիքային ծածկը (մոտ 80 քմ), ներսում պահեստավորած անասնակեր (մոտ 200 հակ), ջերմահարվել է մոտ 1200 հակ անասնակեր և տան 2 պատուհան (մոտ 3 քմ):