կարևոր
571 դիտում, 6 օր առաջ - 2021-09-11 10:24

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մեքենան բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մեքենան բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Պարույր Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։

 Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։