կարևոր
481 դիտում, 6 օր առաջ - 2021-09-11 09:49

Աղմկահարույց նախագիծը կընդգրկվի առաջիկա օրակարգում. «Հրապարակ»

Աղմկահարույց նախագիծը կընդգրկվի առաջիկա օրակարգում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած աղմկահարույց փոփոխությունների փաթեթը երեկ ներկայացվել է ԱԺ, թերեւս, երկուշաբթի մեկնարկող նստաշրջանի օրակարգում կընդգրկվի։ Դեռեւս փետրվարին ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը առաջարկել էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․

«Այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է, եւ դա տարածելիս կատարվել է հղում այդ աղբյուրին»։

Նախագիծն այլ սահմանափակումներ էլ է առաջարկում՝ լրատվամիջոցների ֆինանսական եւ այլ հարցերի հետ կապված։ Մինչդեռ անանուն աղբյուրների արգելումը վերադարձ է սովետական ժուռնալիստիկային եւ միջազգային բոլոր կոնվենցիաների կոպիտ ոտնահարում, որն անարձագանք չի մնա միջազգայինների կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում