կարևոր
1438 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-10 22:32

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը համալրվել է արվեստի եւս մեկ հրաշալի գործով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը համալրվել է արվեստի եւս մեկ հրաշալի գործով:

Կանադայում բնակվող տաղանդավոր քանդակագործ Մկրտիչ Տարագեճյանը թանգարանին է նվիրել Արամ Խաչատրյանի կիսանդրին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով արվեստագետի հետ բարեկամությունը նոր չի ծնվել: 

Քանդակագործի մոտ գաղափարը ծնվել է դեռ 2 տարի առաջ, իսկ կյանքի կոչվել՝ 3 ամսում: Արամ Խաչատրյանի կիսանդրին Հայաստանում պետք է լիներ դեռ անցյալ տարի սեպտեմբերին, սակայն, համավարակով պայմանավորված այն թանգարանին է հանձնվել այսօր: 

Այս տարին հատկանշական է նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկի համար: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում եւ մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։