կարևոր
778 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-10 22:12

Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են  համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը․ Գուտերեշ

Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են  համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում կոչ է արել «ապագայի գագաթնաժողով» հրավիրել՝ խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերի վերաբերյալ նոր օրակարգի մշակման համար:

Գուտերեշը նշել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են  համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել սկսել նոր դարաշրջան և համարձակ տրանսֆորմացված քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով։ Նա նշել է, որ պետք է «գլուխը հանել ավազից» եւ պատրաստ լինել առերեսվել առողջապահության, ֆինանսների, կլիմայի ապագա ճգնաժամերին:

«Մեր ընդհանուր օրակարգի մասին իմ զեկույցի գլխավոր հանձնարարականներից մեկն այն է, որ աշխարհը պետք է միասին հավաքվի, որպեսզի քննարկի այս և այլ հարցերը ապագա բարձր մակարդակի գագաթնաժողովում: Այդ գագաթաժողովն ուղղված կլինի նոր գլոբալ կոնսենսուսի ձևավորմանը, թե ինչպիսին պետք է լինի մեր ապագան և ինչպես կարող ենք այն պահպանել», - ասել է նա:

Նրա խոսքով ՝ բարձր մակարդակի հանդիպումը պետք է ներառի նոր օրակարգ՝ հանուն խաղաղության, որը ենթադրում է գլոբալ անվտանգության ավելի համապարփակ և ամբողջական հայացք: