կարևոր
445 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-10 20:39

Ի՞նչ է սպասվում կառուցապատման ոլորտին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցման հիմնավորումներից մեկը, թե այն չափազանց լուրջ ծախսային բեռ է բյուջեի համար, այդքան էլ այդպես չէ: Այս կարծիքին են «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» անդամները:

Ավելին, եթե օրենքը նոր տարբերակով ընդունվի, ապա, ըստ Վահե Պետրոսյանի, 2 տարի անց նոր բնակարանների շինարարության թիվը 80-90%-ով կնվազի: Դրան կհաջորդի նաեւ աշխատանքային միգրացիայի ավելացումը, հարակից ոլորտների` տարբեր շինանյութերի արտադրության անկումը:

Կառավարության մեկ այլ հիմնավորումը, թե այս փոփոխության դեպքում կխթանեն բնակարանաշինությունը մարզերում, կառուցապատման ոլորտի մասնագետի խոսքով` մոլորություն է: 

Կառուցապատողները իրականում դեմ չեն մարզերում շենքեր կառուցել: Բայց այնտեղ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ:

Ասոցիացիան իր կատարած հաշվարկները ներկայացրել է ֆինանսների նախարարությունում ու խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, սակայն առայժմ արձագանք չի եղել:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։