23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ռուս խաղաղապահները Արցախում կմնան 5 տարի, ինչպես նշված է եռակողմ համաձայնագարում, ապա երկարաձգման որոշում կկայացվի։ Այս մասին հայտարարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Նա դրական է գնահատել խաղաղապահերի աշխատանքը:
«Մեր աշխատանքին գնահատական տալիս է խաղաղ ժողովուրդը: Այսօր կյանքը Արցախում ընթանում է ամբողջ հունով: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մուրադովը:
Հիշեցնենք, որ Մուրադովին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:
Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։