կարևոր
907 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-10 20:03

ՀՔԾ-ն մերժել է ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանին եւ Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրեական գործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանին եւ Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրեական գործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներ Աննա Մկրտչյանին եւ Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրեական գործի հարուցումը։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չէր եկել ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների։

Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրել էր դահլիճ՝ հեռացնելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որոնք բռնի ուժով փորձում էին դուրս հանել պատգամավորին դահլիճից: 

Նախ, Փաշինյանին հարց ուղղելու ժամանակ, Սիմոնյանը զրկեց պատգամավորին ձայնի իրավունքից, այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը Փաշինյանին անվանեց կապիտուլյանտ և փորձեց հասարակությանը ներկայացնել այն ամենը, ինչը էկրաններից չի երևում:

Խորհրդարանում պատգամավորների միջև իրավիճակն էլ ավելի լարվեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորը խնդրեց վարչապետին գնահատել իր թիմակիցների կողմից նիստերի դահլիճում հնչող ռեպլիկները։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանական պատգամավորներն իր կարծիքով բավական զուսպ են արձագանքում, ինչը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։