կարևոր
2218 դիտում, 6 օր առաջ - 2021-09-10 19:49

Ադրբեջանական ոստիկանության անցակետ է տեղադրվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում

Ադրբեջանական ոստիկանության անցակետ է տեղադրվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։

Լրագրող Անուշ Միրզոյանը հրապարակել է լուսանկարը և գրել.

«Շուտով երևի հատուկ թույլտվություն պիտի լինի ադրբեջանցիների կողմից, որ Կապանից Գորիս հասնենք»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։ 

Օգոստոսի 27-ի դրությամբ, վերականգվել էր Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել էին բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով:

Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու էին ռուս սահմանապահները: