15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Շրջանառության մեջ դրված կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված նոր սահմանափակումների և հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը լայն հանրային քննարկման առարկա է դարձել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։
«Մոտեցումը, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, նույնիսկ առողջապահական հնարավոր իրական անկեղծ նպատակներին՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող: Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի: Հանրությանը պետք է մանրամասն և թափանցիկ ձևով ներկայացվեն դրական և հնարավոր բացասական հետևանքները: Միաժամանակ այն մոտեցումը, որ պատվաստման հրաժարման դեպքում պարտադիր է 15 օրը մեկ սեփական միջոցներով գումար վճարել և ներկայացնել թեստի պատասխանը՝ խայտառակ անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություն է և հերթական անգամ ցույց է տալիս այս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը: Անընդունելի է նաև տարբերակված մոտեցման առաջարկը քաղաքական (ՀՀ նախագահ, վարչապետ, նախարարներ, պատգամավորներ) պաշտոններ զբաղեցնողների մասով:
Թեստավորման պարտադիր պայման նախատեսելու հետ միաժամանակ, պետությունը պարտավոր է սուբսիդավորել նշված ծախսերը»: