կարևոր
430 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-10 18:30

Երեւանի Ֆիզիկայի գիտավանի  բնակիչները շարունակում են ահազանգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի Ֆիզիկայի գիտավանի  բնակիչները շարունակում են ահազանգել: Կառուցապատում ձեռնարկած ընկերությունը ոչնչացնում է տարածքի իրեղեն ապացույցները, կտրում ծառերը:

Օրեր առաջ բնակիչների եւ ոստիկանների հետ բախումներից հետո ավագանու անդամներն իրենց խոստացել էին պարտադրել, որ շին.տեխնիկան տարածքից կհանվի, բայց այսօր բնակիչները կանաչ տարածքներում դարձյալ շինարարական մեքենաներ են նկատել:

Գիտավանի բնակիչներից կազմված «Ֆիզգորոդոկ Երեւան» խումբը պնդում է, որ գիտավանի  տարածքներից մեկը 2005 թվականին անօրինական սեփականաշնորհվել է, իսկ 2021 թվականի հուլիսի 29-ին ստացել է շինարարության թույլտվություն, եւ տվյալ անձը նախատեսում է կառուցել բազմաբնակարան շենք:

Սակայն գիտավանի բնակիչները շարունակում են պնդել, որ տարածքում փոփոխություն իրականացնել չի կարելի, քանի դեռ  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցկացվել:

Սակայն այսօր, քաղաքացիների մտավախությունն այն է, որ եթե տարածքից  վերացվեն ապացույցները, հավանական է  իրավական գործընթաց չլինի, միայն վկաների ցուցմունքները բավական չլինեն ու  քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները քրեական գործի շրջանակում չընդունվեն որպես ապացույց:

Գիտավանի բնակիչներից երկուսը արդեն 14 օր է՝ հացադուլ են իրականացնում: Հարեւանները պնդում են, որ համապատասխան մարմիններից այս ընթացքում որեւիցե հարցում չի եղել, թե հացադուլավորների առողջական վիճակն ինչպիսինն է:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: