կարևոր
2161 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-10 18:20

Սեպտեմբերի 13-ին գումարվող Աժ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց

Սեպտեմբերի 13-ին գումարվող Աժ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը։

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց․

  1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն
  2. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն
  3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում