09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերը:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր անակնկալ ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում:
Թերացումներ խայտնաբերվել են. Covid19-ի դեմ պայքարի նորմերը խախտվել են երկու սուպերմարկետներում. բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները, հաճախորդները չեն կրել դիմակներ:
Կազմվել է 2 արձանագրություն:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: