կարևոր
1291 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-10 17:31

Արցախի ՄԻՊ-ը երեկ Երևանում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Արցախի ՄԻՊ-ը երեկ Երևանում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ Երևան քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը իր ֆեյսբուքյան էջում:

«Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի, տեղահանված անձանց կարգավիճակի, ԱՀ և ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերով սահմանված աջակցությունների, ինչպես նաև այլ իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Արցախի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և դրանք միջազգային հարթակներում բարձրաձայնելու հետագա նախաձեռնությունների շուրջ»։