Կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կիրականացվեն կանխիկ եղանակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայ Փոստը»։
«Տեղեկացնում ենք, որ Հայ Փոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել»:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 16:00-ից սկսած «Հայ Փոստը» ժամանակավորապես չէր վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չէր ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: