կարևոր
400 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-10 16:09

Տեղի է ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի ԱԳ նախարարի հանդիպումը

Տեղի է ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի ԱԳ նախարարի հանդիպումը

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ը:

«Հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող տարբեր հարցեր։

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար՝ ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը»։