կարևոր
256 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-10 17:22

Հրդեհ Եղեգնուտ գյուղում

Հրդեհ Եղեգնուտ գյուղում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել են տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ: