կարևոր
985 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-10 15:20

Ռուսաստանն իր տեսակետն Ադրբեջանի նկատմամբ չի փոխել. Կիրո Մանոյան

Ռուսաստանն իր տեսակետն Ադրբեջանի նկատմամբ չի փոխել. Կիրո Մանոյան

Ռուսաստանը ոչ թե փոխել է իր դիրքորոշումը տարածաշրջանի նկատմամբ, այլ փորձում է իր նպատակներն իրականացնել։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Բաքվի տեսանկյունից՝ Ադրբեջանում, ամրագրված է ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց խնդիր կա, որ ստորագրվի առնվազն երկկողմանի՝ ՌԴ-Ադրբեջան պայմանագիր, որպեսզի շատ ավելի մանրամասն ամրագրվի, թե այդ խաղաղապահ ուժերն ինչ լիազորություն ունեն։

Ադրբեջանը խուսափում է Ռուսաստանի հետ նման պայմանագիր ստորագրել, սակայն ռուսական կողմը որոշակիորեն կոշտ հայտարարություններով ցանկանում է հասնել դրա ստորագրմանը։ 

Այսինքն, Ռուսաստանն իր տեսակետն Ադրբեջանի նկատմամբ չի փոխել, ուզում է Ադրբեջանի վրա հնարավորինս ազդեցություն ունենալ։ Վերջին առնվազն 15-20 տարիների ընթացքում Ռուսաստանի մոտեցումը եղել է դա, և այդ ազդեցությունը պահելու համար նա փորձում է ինչ-որ չափով կոշտ հայտարարություններ անել, բայց մի փոքր ուշացել է՝ թույլ տալով, որ Թուրքիան Ադրբեջանում և, ընդհանրապես, տարածաշրջանում ունենա ռազմական ներկայություն»։