Սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում «ՈՒԱԶ 452» մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: