11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի 13-րդ չեմպիոն, 58-ամյա ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ, որը խաղաց սեւ ֆիգուրներով եւ հաղթեց 66-րդ քայլում։
Առաջին չորս տուրերում 38-ամյա հայ գրոսմայստերը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, պարտվել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ոչ ոքի խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։
Լեւոն Արոնյանը 2 միավորով կիսում է 7-8-րդ տեղը ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։
Մնացած 4 տուրում Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ուեսլի Սոն, Սեմ Շանքլանդը եւ Լենիեր Դոմինգեսը, նաեւ Մամեդյարովը։
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 11-ին։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, հաղթողը կստանա 37 հազար 500 դոլար։