կարևոր
565 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-10 12:46

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ Արցախի հարցով նախագիծը մերժվեց

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ Արցախի հարցով նախագիծը մերժվեց

Ազգային Ժողովը՝ 4 կողմ, 7 ձեռնպահ ձայնով մերժեց «Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողով»-ը՝  «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով» անվանափոխելու առաջարկը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, իր խոսքում անդրադառնալով թեմային հայտարարեց.

«Այս փոփոխությունն անհրաժեշտություն է։ Ելնելով 44-օրյա պատերազմի արդյունքներից, հետևանքներից, Արցախի հարցի այսօրվա իրավիճակից մեր հարևանների դիրքորշումներից շատ ավելի բնական կլիներ հենց այս  փուլում ստեղծվեր Արցախի հարցերի մշտական հանձնաժողովը՝ առանձին, բայց դա մենք չենք արել ինչ-ինչ փաստարկներից, կիսափաստարկներից ելնելով։ Արտաքին հարաբերություների հանձնաժողովին Արցախ չավելացնելը անհասկանալի կլինի և՛ մեր հասարակության,և՛ Արցախի բնակչության համար,ինչպես նաև վախի, թուլության, ինքնիշխանության պակասի ազդակ կլինի արտաքին աշխարհին։ Ես վստահ եմ, որ այստեղ ոչ մեկ նման ցանկություն չունի»։

Հիշեցնենք, որ Այսօր՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն՝ այս հարցով արտահերթ նիստ էր գումարել: Հիմանական զեկուցողը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր:

Նշենք, որ Օգոստոսի 27-ի նիստին հարցը հետաձգվել էր՝ նախագիծը լրամշակելու նպատակով: Իսկ ավելի վաղ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժել էր Արցախի հարցերով առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկը։