Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան «Ռատկո» ՍՊԸ-ն, ըստ գրառման, «ջարդում» ու «վերացնում» է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում:
Ըստ գրառման՝ դա արվում է այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը:
«Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը»,- ասված է գրառման տեքստում: