կարևոր
487 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-10 11:49

Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում. ՀՔԾ պետ

Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում. ՀՔԾ պետ

30 տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողված չեմ համարում: Այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Չեմ ասի, որ որևէ պայքար չի եղել, բայց որոշ դեպքերում եղել է նաև պայքարի իմիտացիա, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում։ Կարծում եմ՝ այսօր այդ քաղաքական կամքը կա ու լայն հնարավորություններ կան ոչ թե իմիտացիայով զբաղվել, այլ՝ իրական գործով:

Կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամքը որոշիչ գործոն է, բայց, իհարկե, միակը չէ։

Անձնապես ես ունեմ այդ որակները, որ կարող եմ շարունակել կատարել իմ աշխատանքը. ես աշխատել եմ արդեն 20 տարի այս համակարգում՝ տարբեր իշխանությունների օրոք, ամեն դեպքում, միշտ էլ փորձել եմ շեղվել օրենքի ոգուց ու հետո նաև տառից»: