կարևոր
451 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-10 11:04

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք

Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է: