24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում սպասվում է «սպիտակ իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնավաճառները: Նրանց պատմելով՝ մեր հանրապետության ձկնաբույծները սկսել են աստիճանաբար նվազեցնել «սպիտակ իշխան» ձկնատեսակի արտադրությունը: Այսինքն՝ հայաստանյան սուպերմարկետներում և խանութներում առաջիկայում մեծ դժվարությամբ հնարավոր կլինի գտնել «Սպիտակ Իշխան»: Դրան կփոխարինի «Կարմիր Իշխանը», որի գինն ավելի բարձր է. մեկ կիլոգրամը կազմում է 2700 դրամ։ «սպիտակ իշխան»-ի մեկ կգ-ն արժե 2200-2300 դրամ»:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանի հետ և հետաքրքրվել պատճառների մասին: Թերթի հարցին ի պատասխան՝ ձկնաբույծն ասել է.
«Այժմ շուկայում «կարմիր իշխան» ձկնատեսակի պահանջարկն է ավելի բարձր, քան «սպիտակինը» դրանով է պայմանավորված: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում բոլորը օգտագործում են «Կարմիր Իշխան», «Սպիտակ»-ն այլևս չի վաճառվում: Հիմա մեր մոտ էլ հանրության գերակշիռ մասն անցել է արդեն «կարմիր իշխանի»,- գրում է թերթը: