կարևոր
382 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-10 09:27

Դիլիջանում սպասվում են թեժ ընտրություններ. «Իրավունք»

Դիլիջանում սպասվում են թեժ ընտրություններ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով:

Ըստ էության, ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում է կոնսոլիդացվել հենց նրա շուրջ»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում