25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Սեպտեմբերի 10-ը տարվա 243-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 192 օր։
1839 թ. - Մոսկվայում սկսվեց Ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։
1871 թ. -ծնվել է Արմեն Արմենյանը, հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1965 թ.)։
1883 թ. - ծնվել է Ներսես Ակինյանը, հայ բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր։
1919 թ. - Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր։
1956 թ. - ծնվել է Արման Կիրակոսյանը, հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, հայտնի պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին։
1960 թ. - Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձավ մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։
1960 թ. -Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։
1994 թ. - տեղի ունեցավ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան, այն 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով և ԿինոՊոիսկ կայքի լավագույն ֆիլմերի ցանկում գտնվում է 1-ին տեղում։