09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի մասնակիցների թվում է նաեւ ԱՄՆ տեղափոխված Լեւոն Արոնյանը։
Առաջին երեք տուրում հայ գրոսմայստերը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, պարտվել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ոչ ոքի խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 1,5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղը։ Միանձնյա առաջատարը 2,5 միավոր վաստակած Ֆաբիանո Կարուանան է։
Մնացած 6 տուրում Արոնյանի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ռուսաստանցի Գարի Կասպարովը, ամերիկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ամերիկացիներ Սեմ Շանքլանդը եւ Լենիեր Դոմինգեսը։