կարևոր
514 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-09 23:14

Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

2021 թվականի սեպտեմբերի 9-ին COVID-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ   գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։                                                                                                                                                           

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները 4 խախտում են հայտնաբերել։ Դրանց համար վարչական արձանագրություններ են կազմվել։  

Առաջիկա օրերին ևս Տեսչական մարմնի վերահսկողությունը կլինի շարունակական։