Համավարակն ու պատերազմն իրենց բացասական ներգործությունն են ունեցել նաեւ «Արմենիա» ավիաընկերության վրա:
2020 թվականի մարտից, երբ Հայաստանի օդայաին տարածքը փակվեց` ամիսներ շարունակ, ինչպես համաշխարհային մի շարք ավիաընկերություններ, այդպես էլ հայկականը` դադարեցրին աշխատանքը:
Պատկերն այլ էր 44-օրա պատերազմի օրերին, ընկերությունն անվճար հումաինիտար չվերթներ է կատարել դեպի Հայաստան:
«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականին առաջին անգամ գործարկել է զբոսաշրջային բաժինը, որի շնորհիվ ուղեւորները կարող են փաթեթներ ձեռք բերել դեպի Հուրգադա եւ Շարմ էլ Շեյխ քաղաքներ:
Սեպտեմբերի 20-ից էլ ընկերությունն ամենօրյա գրաֆիկով իրականացնելու է Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Թբիլիսի-Երեւան չվերթերը:
Ըստ ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գեւորգ Խաչատրյանի՝ այս չվերթները Երեւանը դարձնելու են տարանցիկ կետ եւ Հայաստանի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու հնարավորություն են ստեղծելու:
2020-ի սեպտեմբերից Թուրքիայի օդային տարածքի փակ լինելու հանգամանքն էլ ընկերության համար լրացուցիչ ծախսեր ու դժվարություններ էր առաջացրել:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։