կարևոր
529 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 22:32

Բարսելոնան պաշտոնապես ներկայացրեց թիմի նոր խաղացողին

Բարսելոնան պաշտոնապես ներկայացրեց թիմի նոր խաղացողին

«Բարսելոնայի» նորեկ, հարձակվող Լյուկ դե Յոնգը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը: Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում 31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրեց: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կատալոնացիները «Սեւիլիային» կվճարեն 1 միլիոն եվրո: Նաև «Բարսելոնան» պարտավորվում է ամբողջությամբ վճարել խաղացողի աշխատավարձը:

Կատալոնական ակումբն ունի նիդերլանդացի հարձակվողի ամբողջական տրանսֆերի գնման իրավունքը:

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը Լա Լիգայի 34 հանդիպման ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ։